Երևան - Ստեփանակերտ - Դիլիջան - Գյումրի - Գորիս
17.07 — 30.09
նախագծի մասին
«Ծառայություն» ֆոտոնախագիծը պատմում է մարդկանց մասին, ովքեր, անկախ հանգամանքներից, չեն կորցնում իրենց մարդկայնությունը և որոնց համար թանկ է յուրաքանչյուրի կյանքը:
Գթասիրտ մարդկանց նախագծի մտահղացումը ծագել է 2020 թվականին՝ պատերազմի ընթացքում, երբ Արցախը 44 օր անընդմեջ ենթարկվում էր գնդակոծության և մարդիկ ստիպված էին բաժանվել իրենց սիրելի ընտանի կենդանիներից. նրանցից շատերը լքեցին իրենց տները՝ չունենալով իրենց հետ կենդանիներին վերցնելու հնարավորություն, իսկ ոմանք ընկան պատերազմում:
Այս նախագիծը սրտացավության և պատասխանատվության մասին է նրանց հանդեպ, ովքեր ընտելացվել էին մի ժամանակ:
«ԴԺՎԱՐ ԷՐ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԵՎ ԱՐՑԱԽՑԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂԱԿՒ ՈՉ ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐՈՎ ԲԱՑԵՑԻՆ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԱՅԺՄ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄԵԼ, ԿԵՐԱԿՐԵԼ, ՀՈԳ ՏԱՆԵԼ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՝ ՉՆԱՅԱԾ ՈՐ ՀԵՆՑ ՆՐԱՆՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ»,
Արցախը դարձավ մի վայր, որտեղ մեծ քանակությամբ ընտանի կենդանիներ հայտնվեցին փողոցում՝ առանց հսկողության, ուտելիքի և տանիքի: Հրետակոծության ժամանակ կատուները և շները թափառում էին բնակելի տարածքների փողոցներում՝ սնունդ հայթայթելու հույսով, իսկ ներկայիս շրջափակումը և որպես դրա հետևանք պարենային ճգնաժամը վատթարացրեցին իրավիճակը:

Անդամալույծ շները, որոնք պատերազմական գործողությունների ժամանակ հայտվել էին հրետակոծության տակ, կազմում էին ոհմակներ սնունդ որոնելու համար:
- Նարինե Կարապետյան
նախագծի կարգախոսը
ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՔՈ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԿԵՐԸ, ՈՐԵՎՀԵՏԵՎ ԵՍ ԱՅԴՔԱՆ ԵՐԿԱՐ ՉԵՄ ԱՊՐՈՒՄ: ԲԱՅՑ ԵՍ ԿԼԻՆԵՄ ՔՈ ԸՆԿԵՐԸ ԻՄ ՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ:
#friendsinblockade
#друзьявблокаде
ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
նախագծի հեղինակ
Աշխարհում պատմություններ շատ կան՝ սրտառուչ, լուսավոր, ուրախալի, տխուր և ողբերգական: Որպես լուսանկարիչ ես սիրում եմ ունկնդրել այդ պատմությունները, հետևել, թե ինչպես է պատմողը, հատելով ժամանակի սահմանները, վերափոխվում՝ խորասուզվելով իր հիշողությունների մեջ: Այս պատմությունների շարքում առանձնանում են որոշ յուրահատուկները, որոնց մասին պատմելիս, պատմողի հայացքը հանկարծակի բռնկվում է փայլով: Դրանք մարդկանց պատմություններն են իրենց կենդանիների մասին: Պատմություններ անկեղծ ընկերության, հավատարմության և մարդուն ճշմարիտ ծառայելու մասին, որոնք մարդն վերաիմաստավորում է իր ողջ կյանքի ընթացքում: Մեր կրտսեր բարեկամների մասին պատմությունները պատմվում են ընտանեկան նեղ շրջանակում՝ որպես ամենագեղեցիկ հեքիաթ, դրանք փոխանցվում են ծնողներից երեխաներին, պապից՝ թոռանը, ով խնդրում է նրան պատմել մի կախարդական պատմություն: Այսպես, օրինակ, ես ունեմ պատմվածք նարնջագույն ձիու մասին, ով ճակատին սպիտակ աստղիկ ուներ: Հարցրեք մեծահասակին, ով մանուկ ժամանակ չորքոտանի ընկեր ուներ, իր մանկությունից, և նա կասի, որ իր մանկությունում հրաշք կար և կկիսվի իր ջերմ հիշողություններով: Հարցրեք երեխային, թե քանի քույր ու եղբայր ունի, և նա այնպայման նրանց թվում կնշի նաև իր չորքոտանի ընկերոջը:
Ծնվելով Արցախում մինչև Արցախյան առաջին պատերազմը՝ ես պահում եմ հիշողություններ, որոնք լսել եմ բազում դժբախտություններ տեսած մարդկանցից, և ուրախության նշույլներ, որտեղ կան հավատարիմ չորքոտանի ընկերները, որոնք սփոփում էին սիրտը հուսահատության ժամերին: Անցան տարիներ և կրկին պատերազմ եղավ: Անցյալում վերապրածը վերապրվում է նորից : Եվ նորից մարդն ու կենդանին տանում են ծանր ճակատագրի բեռը: Ծանր է երկուսի համար էլ, բայց նրանք հավատարմորեն ծառայում են իրար: Եվ այս ֆոտոնախագիծը փորձ է պատմելու պատմություններ սիրո, հավատարմության և ծառայության մասին՝ շրջափակումից անդին: Սա պատմություն է բարության և հույսի, առանց պայմանականությունների սիրո մասին, որն այդքան պակասում է մեր անհանգիստ օրերում և գուցե, դրանք կարդալիս, ձեր աչքերը կփայլեն նոր ուժով:
«ՄԵՐ ԿՐՏՍԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՄՎՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԵՂ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ` ՈՐՊԵՍ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՀԵՔԻԱԹ, ԴՐԱՆՔ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՊԱՊԻՑ ԹՈՌԱՆԸ, ՈՎ ԽՆԴՐՈՒՄ Է ՆՐԱՆ ՈՐԵՎԷ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԲԱՆ ՊԱՏՄԵԼ, ԾՆՈՂՆԵՐԻՑ` ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»
Երևանի Դիանա Աբգարի անվան այգում ցուցահանդեսի բացմանը հավաքվել էին ամենահոգատար հյուրերը՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ և ասոցիացիաներ, անհատներ իրենց ընտանի կենդանիների հետ, երեխաներ, արցախցիներ, այն հարազատները, ովքեր հայտնվել են կյանքի ճանապարհի մյուս կողմում, բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ բարության անգամ փոքրիկ նշույլը մեծ հրաշք է ստեղծելու:

Հաջորդ օրը Նիկողայոս Նիկողոսյանի անվան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հեռուստակամուրջ նախագծի հեղինակ Նարինե Կարապետյանի և նրա ստեփանակերտցի հյուրերի միջև, ցուցադրվեց ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին» անիմացիոն ֆիլմը, որը պատմում է 1910 թվականին Կոստանդնուպոլսում քաղաքային շների ոչնչացման հրեշավոր փաստի մասին, և տեղի ունեցավ հանրային քննարկում կենդանիների պաշտպանության Dingo Team կազմակերպության ղեկավար Օվսաննա Հովսեփյանի հետ։ Հետագայում նախատեսվում են լրացուցիչ կրթական և մշակութային միջոցառումներ, ինչպես նաև հատուկ միջոցառումներ, որոնց նպատակն է հանրության ամենալայն շերտերի ուշադրությունը հրավիրել հումանիտար ճգնաժամի պայմաններում ընտանի կենդանիներին պահելու խնդիրների վրա։

"Ծառայություն" ցուցահանդեսը կդառնա շրջիկային: Հուլիսի 26-ից օգոստոսի 10-ը այն ցուցադրվեց "Զվարթնոց" օդանավակայանի մեկնման սրահում՝ բաց սահմանների աշխարհում շրջափակված Արցախի խնդիրը հնարավորինս լայն լուսաբանելու նպատակով։

Օգոստոսի 12-25-ը "Ծառայություն" ցուցահանդեսը կանցկացվի Դիլիջանի քաղաքային զբոսայգում:

Զուգահեռ Ստեփանակերտում տեղի է ունեցել ցուցահանդեսի շնորհանդեսը, որտեղ Նարինե Կարապետյանը հավաքել էր նախագծի հերոսներին և հյուրերին Երևանի հետ հեռուստակամուրջի:
ցուցահանդես
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ'Ի ՀԱՄԱՐ է:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԾԻՆ - «ՎԻՎԱ . ԲԺԻՇԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հիմնադրամի պատմությունն սկիզբ առավ2016 թ. ապրիլի 7-ին՝ Արցախի Հանրապետության դեմ քառօրյա պատերազմի արդյուքում: Պատերազմի 4-րդ օրն արդեն Արցախ առաքվեց առաջին մարդասիրական բեռը՝ դեղամիջոցներ և սարքավորումները: 2017 թ. հիմնադրամը Հայաստանում գրանցվել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն:

Մեր գլխավոր առաքելությունն է հասանելի և որակյալ բժշկությունը: Այդ պատճառով մենք օգնում ենք ապահովել Հայաստանի և Արցախի հիվանդանոցները անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և սպառվող նյութերով: Հիմնադրամը զարգացնում է կրթական ծրագրեր, բժշկության բոլոր ոլորտներին առնչվող համաժողովներ: Հայաստանից և Արցախից բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստում են անցնում առաջատար մասնագետների մոտ՝ համաշխարհային լավագույն կլինիկաներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Գերմանիայում, Պորտուգալիայում և այլն:

Թափանցիկությունն ու պատրաստակամությունը մեր հիմնարար սկզբունքներն են և մեր կարգախոսն է «ՎԻՎԱՆ հանուն կյանքի՛»:
հանրագիր
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԾԻՆ ՄԻԱՑԵլ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԵՆԴԱՆԱՊԱՇՏՊԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ, ՈՎՔԵՐ կուղարկեն ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ՝ ԽՆԴՐԵԼՈՎ ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋԱՄՏԵԼ, ԱՋԱԿՑԵԼ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԸՆՏԱՆԻ։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ։
դառնալ նախագծի ընկերը
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
• ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ • ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ • ԲԱՐՈՒԹՈՒՆ • ԲԱՐԻՔ • ՀՈՒՅՍ • ՍՐՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ • ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ • ՀԱՄԱԽՄԲՈՒՄ• ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ • ՍԵՐ • ՕԳՆՈՒԹՅՈՒՆ • ԸՆՁԱՅՈՒՄ• ՀԱՄԱՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ • ԱՐԱՐՈՒՄ• ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ • ՍԱՏԱՐՈՒՄԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ • ԿՅԱՆՔ •
Եթե Ձեզ հոգեհարազատ են պատմություններն ու հերոսները, որոնց մասին պատմում է ցուցահանդեսը, եթե Դուք կրում եք այս արժեքները և Ձեզ մտահոգում են կյանքին առնչվող հարցերը, ուրեմն Դուք կարող եք դառնալ սրտացավ մարդկանց նախագծի ընկերը:
«ԻՆՉՔԱՆ ՇԱՏ Է ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է ՆՐԱ ՄԵՋ ԿՅԱՆՔԸ»
(Ռ. ԷՄԵՐՍՈՆ)
Գիտակրթական հիմնադրամ «301.Իմաստության երկիր»-ը և Ակումբ 301-ը միավորում է Հայաստանի համար սրտացավ մարդկանց:

Մեր առաքելությունն է ապահովել Հայաստանի և ողջ հայության գոյաբանական անվտանգությունը:

Մենք հենվում ենք այնպիսի արժեքների վրա, ինչպիսինն են վստահությունը, առատաձեռնությունը, պատասխանատվությունը, հայրենասիրությունը և սրամտությունը և հավատում ենք անվտանգ ապագային, որտեղ հայերն իր ուրույն տեղն ունեն մեր մոլորակի վրա:
Հիմնադրամը հիմնադրվել է 2018 թվականին Նիկոլայ Նիկողոսյանի կողմից և որպես արվեստի տարածք իր դռները բացել Է 2019 թվականի օգոստոսին Երևանում:

Հիմնադրամի առաքելությունն է ոչ միայն պահպանել Վարպետի և 20-րդ դարի այլ նկարիչների ու քանդակագործների հիշատակը, այլև նպաստել Հայաստանի երիտասարդ նկարիչների աջակցմանը:
Փոփոխվող ցուցահանդեսներից, կրթական ծրագրերից և համերգներից բացի, կենտրոնում անցկացվում են դասախոսություններ հայ և համաշխարհային արվեստի պատմության վերաբերյալ:
Kof’s shelter-ում ապրում է 180 շուն և 18 կատու: Նրանք հիմնականում հաշմանդամություն ունեցող կամ տերերից լքված կենդանիներ են: Ապաստանը ստեղծվել է կամավորների ջանքերի շնորհիվ և գոյություն ունի մասնավոր հանգանակությունների հաշվին:
«Կենտավր» -ը վայր է, որտեղ ապաստանում են անտուն և վտանգված կենդանիները և վարժեցվում կենդանիների օգնությամբ մարդկանց թերապիա համար: 2008 թ. Կենտավրն առաջինը Հայաստանում սկսեց հիպպոթերապիան, իսկ մի քանի տարի անց՝ կանիսթերապիան: Կենտրոնում բնակվում են ձիեր, շներ, կատուներ և կրիա:
Շնասերների հայկական ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է մարդկանց, ովքեր անտարբեր չեն շների նկատմամբ։ Այն ստեղծվել է կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք տարածելու համար։ Մեր գործունեության շրջանակներում մենք Հայաստանում կազմակերպում ենք մասնագիտական երկխոսություն ​​հանրության, կինոլոգների և շուն սիրողների միջև։ Իրականացվում է տեղեկատվության փոխանակում խորհրդատվություններ, ցուցահանդեսներ և հատուկ միջոցառումներ:
«Դինգո թիմը» — բարեգործական կամավորական կազմակերպություն է, որը բժշկական օգնություն է տրամադրում անտուն կենդանիներին, տնավորում նրանց և պահում ապաստան հիվանդ և ծեր շների համար: Մենք իրականացնում ենք սոցիալական, կրթական ծրագրեր՝ ուղղված կենդանիների նկատմամբ բարեգութ վերաբերմունքի ձևավորմանը:
Կենսաբանական բազմազանության պահպանման հիմնադրամն իրականացնում է Հայաստանում բնության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված ծրագրեր: Ամենակարևոր նպատակներից մեկը շրջակա միջավայրի բարելավումը, որտեղ կենդանիներն ու բույսերը անվտանգ կլինեն:
նախագծի ընկերները
Նարինե Կարապետյան
- «Ծառայություն» լուսանկարների ցուցահանդեսի հեղինակ
Նախագծի հոգին
Տատյանա Հովհաննեսյան
- «Վիվա» հիմնադրամի նախագահ, համահիմնադիր
բժիշկ-թերապևտ և գաստրոէնտերոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու
Նախագծի ոգին
Գոռ Նահապետյան
- «Վիվա» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ,
«301: Իմաստության երկիր», գործարար, բարերար
հիմնադրամի հիմնադիր
Վիկտոր Միխայլով
նախագծի մարդիկ
- համահիմնադիր «Վիվա»,
Ղեկավար «էքսպատ» ՍՊԸ,
Իրավաբանական գիտությունների թեկնածու
Նախագծի խիղճը
Յուլիա Պոտապովա
- արվեստի ոլորտի փորձագետ, արտ - համադրող
Նախագծի փորձագետը
Պյոտր Նեմոյ
- մանկավարժ, ռեժիսոր, հետազոտող, իմաստների ստեղծող և արարող
Նախագծի իմաստունը
Էմմա Մարաշլյան
- լուսանկարիչ և Երևանում Photo Atelier Marashlyan ստուդիայի հիմնադիր
Նախագծի ոգեշնչող
Ալեքսանդր Տոպորկով
- նախագծի մասնակից
Անաստասիա Իսաևա
- նախագծի մասնակից
Զարա Աճեմյան
- նախագծի մասնակից
Ելենա Կոժեմյակինա
- "ՎԻՎԱ" բարեգործական հիմնադրամի դեսպան, GermaniQA PR գործակալության հիմնադիր, վարքագծային կառավարման փորձագետ:
Նախագծի ձայնը
մեդիա
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Դիլիջան - Գյումրի - Գորիս