Գայանե և Պեպե
Պեպեն իմ կյանքում հայտնվեց պատերազմի օրերին որպես դստերս իրականացված երազանք. Ես այդ ժամանակ պահում էի կատու, որոնց էլ պատկանում էր իմ անմնացորդ սերը... Ինձ համար անսպասելի էր իր անվերապահ նվիրվածությունն ինձ, ուրախությունը, որը նա ցույց էր տալիս ինձ տեսնելիս, ինչն, առանց չափազանցության, ապրեցնող էր: Կենդանիների անկեղծությունը իրական է, դա հասկանում ես միայն ապրելով նրանց հետ: Հետպատերազմյան ժամանակահատվածի ծանրությունն անընկալելի էր և ես այն դժվար թե անցնեի այսպես, եթե տանն ինձ մշտապես չսպասեր այդ սիրող հայացքը: Մի փոքրիկ էակ, որն իր մոտ ուներ ապրելու, ժպտալու, սիրելու գաղտնիքը…
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս