Գայանե և Այվա
Ամեն գիշեր Այվան զգուշորեն իր քիթիկով բացում է ննջասենյակիս դուռը, անաղմուկ մոտենում մահճակալիս, նայում ինձ ու ականջ դնում իմ շնչառությանը: Հետո այդքան էլ անաղմուկ հեռանում և պառկում իր բազկաթոռին: Առավոտյան երկար սպասված զբոսանքի ժամն է: Նա մտնում է սենյակ և սկսում է բարձր շնչել ու քայլել: Ես քնած եմ ձևանում: Այվան իր դնչիկով և թաց քիթիկով հպվում է դեմքիս, լպստում, համբուրում՝ իմաց տալով, որ զբոսնել է պետք: Ես բացում եմ աչքերս. ինչքա՜ն երջանկություն և ուրախություն կա այդ պահի մեջ: Նա բերում է իմ գուլպաները, սկսում թռչկոտել և խաղեր տալ: Ահա այսպես է սկսվում մեր ամեն մի առավոտը:
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս