Էլինա, ՌԵբբեկա, Ռենա և Ալֆի
Մեր ընտանիքում միշտ յուրահատուկ սեր է եղել կենդանիների հանդեպ: Շունիկներ, և կատուներ պահում էինք միշտ: Մեծ քրոջս նախաձեռնությամբ էլ սկսեցինք պահել Ալֆիին: Ալֆին մեր տան ուրախությունն է, ով չարաճիճի երեխայի պես բոլորի ուշադրությունը գրաված է պահում: Հատկապես տխուր պահերին կամ էլ աշխատանքից հոգնած տուն վերադառնալիս գրկում ենք նրան և հանգստանում: Նա յուրահատուկ սեր ունի տան անդամների նկատմամբ, առավոտյան արթնանալիս շոյում է մեզ, նրբանկատորեն գիտի, երբ կարիք ունենք իր հետ խաղալու, իսկ երբ ուղղակի լուռ կողքին նստելու:
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս