Նունե և Չերնուշա
Մեր առաջին կատուն Չերնուշայի (Սևուկի) մայրիկն էր՝ Կիսան: Երբ ես բաժանում էի նրա ձագերին, Չերնուշային ոչ ոք չվերցրեց. նա սև էր և ոչ այդքան գեղեցիկ: Չերնուշան համարյա 14 տարեկան է, մեծացել է որդուս հետ, ամբողջ պատերազմին հսկել է մեր տունը: Մի անգամ էլ մեզ է փրկել հրդեհից: Ես մոռացել էի հանգցնել մոմը: Երբ կրակը բռնկեց սեղանը, Չերնուշան այնքան թռչկոտեց կրծքիս, մինչև արթնացա: Նրա մասին պատմությունները շատ են: Երբ տղաս բանակից արձակուրդի էր գալիս, Չերնուշան երկար պառկում էր իր զինվորական հագուստի վրա. չէր թողնում լվանայի, կարոտում էր նրան: Շնորհակալ եմ նրան այն սիրո համար, որ տածում է մեր հանդեպ, նրա համար, որ միշտ այդքան մաքրասեր է և տունը չի կեղտոտում, նրա համար, որ գիրկս առնելով, մոռանում եմ հոգնածության և տագնապների մասին և ուզում, որ նա ապրի երկա՜ր-երկա՜ր:
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս