Արևիկ, Ռուբեն և Ալֆա
Թեև Ալֆան հայտնվեց մեր կյանքում չպլանավորված, նրա հայտնվելը մենք համարում ենք մեր կյանքի լավագույն իրադարձություններից: Նրա գալուստով իմ կյանքը դարձավ ավելի գունեղ, լուսավոր և ներդաշնակ: Շունը, իհարկե, կյանքի իմաստ չէ, բայց հենց նրա շնորհիվ է կյանքը յուրովի իմաստավորվում: Ես առանց որևէ առիթի գրկում, համբուրում եմ իր թաց քիթիկը և սեր խոստովանում նրան, միաժամանակ տխրում, մտածելով, որ քաղաքում և աշխարհում կան բազմաթիվ դժբախտ և միայնակ թափառական շներ:

Ես իմ շանը շնորհակալ եմ անսահման սիրո և հավատարմության, երջանիկ ու զվարճալի պահերի համար, որոնք հավերժ կմնան իմ հուշերում, այն ընկերության, որը վեր է ցանկացած ընկերությունից: Եվ գիտեք՝ բառերով ամեն ինչ հնարավոր չէ արտահայտել:

Բայց սիրտս ցավում է այն մտքից, որ Ալֆան կթողնի այս աշխարհը: Ճիշտ են ասում՝ շունը տիրոջը միայն մեկ անգամ է ցավ պատճառում՝ մահանալիս:
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս