Լուսինե և Օսկար
Օսկարն աշխարհի ամենահոգատար շունն է: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես տան մեջ անհաջող վայր ընկա և վնասվեցի: Այս ձայնի վրա հավաքվեցին տնեցիները, օգնեցին և, քանի որ ուշ էր, գնացին քնելու: Իսկ Օսկարս ամբողջ գիշեր աչք չթարթեց, նստեց կողքիս, որպեսզի համոզվի արդյոք ամեն ինչ կարգին է: Այսպիսի հավատարմության դրսևորումներն ուղղակի ապշեցնող են և ապրեցնող, հատկապես հիմա, երբ բոլորս երջանկության և ուրախության կարիք ենք զգում:
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս