Նարե և Մայլո
Երբ մեր տանը հայտվեց Մայլո անունով փոքրիկ փնթփնթան կծիկը, մեր կյանքը շատ ավելի ուրախ դարձավ: Հաշվի առնելով նրա ողջ ազնվականությունն ու դաստիարակվածությունը՝ մենք ըմբռնումով ենք մոտենում նրա հիշաչարությանը՝ մեր կոշիկներում հայտնաբերված անակնկալի տեսքով:

Ամռանը նրա սիրառատության շնորհիվ, որն արտահայտում է իր արագորեն թափահարվող պոչի միջոցով, մենք օդափոխիչի կարիք չենք զգում, իսկ ձմռան ցուրտ օրերին նա տաքացնում է մեր ոտքերը: Եվ չնայած նա այդքան իրարանցում ու աղմուկ է ստեղծում իր շուրջըը, միևնույն է իր պոչիկի թափահարումից միայն ներքուստ ջերմանում ենք:

Մենք շատ ենք սիրում մեր Մայլիկին և չենք կարող առանց նրա ապրել. նա մեզ համար ուղղակի անփոխարինելի է:
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս