Ինարա և Մաքս
Մաքսիկի շնորհիվ փոխվել է վերաբերմունքս կենդանիների հանդեպ. ես մի քիչ վախենում էի փողոցի շներից, ու ամեն անգամ նրանց տեսնելիս փոխում էի ճանապարհը, իսկ հիմա չեմ վախենում,այլ մոտենում եմ, շոյում և այդ պահին ձեռքիս եղած ինչ-որ բանով կերակրում նրանց: Մաքսը շատ խելացի շունիկ է, երեխաներին շատ է սիրում: Երբ դուրս եմ գալիս իր հետ ման գալու, ամեն անգամ երեխա տեսնելիս ինձ դեպի այդ երեխան է քաշում, որպեսզի կարողանա մի քիչ խաղա նրա հետ: Լինում են դեպքեր, երբ երեխաների ծնողները մտածում են, որ շունն ագրեսիվ է և հեռու են պահում երեխաներին: Ես միշտ բացատրում եմ, որ Մաքսը շատ ընկերասեր է, միայն խոսելու փոխարեն հաչել գիտի:

Մաքսիկը շատ է խանդում ինձ ուրիշ կենդանիների նկատմամբ: Երբ հոտոտում է ձեռքերս և ուրիշ շան և կատվի հոտ զգում, նեղանում է, գնում մի անկյունում պառկում ու քնում: Այդ օրը, վերջ, հաշտվելու շանս չի մնում: Բայց այ ամռանը Մաքսիկի հետ կարելի է հաշտվել՝ ընդամենը նրան պաղպաղակ հյուրասիրելով:
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս