Ալան և Պատրիկ
Պատրիկը մեր տան սիրելի բարեկամն է: Նրան լավ են ճանաչում Ստեփանակերտի մարզադաշտում առավոտյան մարզումներ անողները, քանի որ առավոտները Պատրիկին զբոսանքի տանող հայրս, մի օր որոշեց Պատրիկի հետ ուղղակի քայլելու փոխարեն առողջ ապրելակերպ սկսել ու միանալ մարզադաշտում մարզվողներին: Ու գիտե՞ք՝ Պատրիկի հավատամության մեջ դուք ինքներդ կհամոզվեք, երբ տեսնեք, թե ինչպես լեզուն հանած Պատրիկը երջանիկ թռչկոտում է վազքի հերթական շրջանը հաղթահարող հորս հետևից: Իսկ Պատրիկի մոդայիկ հագուստները մորս ջերմագին սիրո նշանն է նրա նկատմամբ:
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս