Սուրեն և Մաքս
Գիտե՞ք շան և մարդու միջև հարաբերությունն ավելին է, քան ընկերությունը: Մարդկանց միջև ընկերությունը ձևավորվում է որևէ ընդհանրության հիմքի վրա. ընդհանուր անցյալը՝ մանկապարտեզ, դպրոց կամ բուհ, ընդհանուր ներկան՝ համատեղ աշխատանքը, նույն հիվանդասենյակը կամ պատահական հանդիպումը հանգստի ընթացքում, ընդհանուր հետաքրքրությունները՝ լուսանկարչությունը կամ լեռնային արշավները, սովորաբար դառնում են այն առանցքը, որի շուրջ կառուցվում է ընկերությունը: Շան տեսանկյունից ինքը թերևս ընդհանուր ոչինչ չունի մարդու հետ: Շունը մարդուն տալիս է ամեն ինչ, մարդը հաճախ շանը մերժում է նույնիսկ իր ժամանակը: Շները սովորաբար չեն թողնում իրենց տերերին, մարդիկ շներին լքում են ամեն քայլափոխի: Շան և մարդու հարաբերություններում կենդանին ավելի ազնիվ է. շունը սիրում է առանց հաշվարկի, շունը նվիրվում է անմնացորդ..

Շան էությունը սերն է
Պատմություններ
AM
17.07 - 30.09
Երևան - Ստեփանակերտ - Գյումրի - Դիլիջան - Գորիս